Չեխիան մտադիր է գազ գնել Ադրբեջանից

Քաղաքականություն

27.04.2026 | 15:48

Չեխիայի ազգային էներգետիկ օպերատոր ČEPS-ը մտադիր է բնական գազ գնել Ադրբեջանից։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար արված հայտարարությունում։

«Ընկերության ղեկավարը նույնպես այսօր մեզ հետ է, և մենք շատ ուրախ կլինենք, եթե կարողանանք երկարաժամկետ գազամատակարարման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»,- ասել է Բաբիշը։

Նա նաև հայտարարել է, թե Ադրբեջանը Չեխիայի ռազմավարական գործընկերն է և ունեն շատ անկեղծ ու բարեկամական հարաբերություններ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment