ԿԸՀ նախագահն ու IFES-ի նախագահը քննարկել են երկու կառույցների համատեղ համագործակցությունը


Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) նախագահ և գործադիր տնօրեն Էնթոնի Բանբըրին և IFES-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները ապրիլի 27-ին հանդիպել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:


Էնթոնի Բանբըրին և Վահագն Հովակիմյանը քննարկել են երկու կառույցների համատեղ համագործակցությունը և կարևորել համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը:


Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա համապետական և ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:

Leave a comment