Բերման են ենթարկել հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին

Քիչ առաջ, 5-րդ ալիքի տեղեկություններով, հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել Սամվել Կարապետյանի թիմակից, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին:

Ենթադրվում է, որ Ավանեսյանի ձերբակալությունը Սամվել Կարապետյանի թիմակիցների վերջին շրջանի ձերբակալությունների տրամաբանության մեջ է և կապված է ընտրական գործընթացներու ենթադրյալ խախտումների հետ:

Հակակոռուպցիոն կոմիտեից դեռևս չեն մեկնաբանում տեղի ուենցածը:

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Արթուր Ավանեսյանին բերման են ենթարկել, այսպես կոչված, նախընտրական խոստում տալու համար, իբր ինչ-որ մեկի հետ հեռախոսային զրույցում ասել է, որ «լավ կլինի իր համար», եթե իրենք գան իշխանության»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment