«Շիրակ ավիան» չվերթեր կսկսի Երևան– Տաշքենդ–Երևան երթուղով

Բաժանորդագրվել

Թռիչքները դեպի Ուզբեկիստանի մայրաքաղաք և հակառակ ուղղությամբկիրականացվեն ամառվանից։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով։ Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

«Ավիաընկերությունը հունիսի 2-ից կգործարկի Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի»,- ասված է հաղորդագրությունում։

Տոմսերըի գները կսկսվեն մոտավորապես 50 000 դրամից և առաջիկայում կհասնեն մինչև 65 000 դրամի։

«Շիրակ» օդանավակայանից Գյումրի–Սոչի–Գյումրի երթուղով թռիչքներ կիրականացվեն

Leave a comment