Ապրիլի 28-ին ժամանակավորապես կդադարեցվի թվային հեռուստատեսության հեռարձակումը
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ նախատեսված պլանային աշխատանքների պատճառով ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային ալիքների հեռարձակումը։ԲՏԱՆ-ի փոխանցմամբ՝ աշխատանքները կկատարվեն ապրիլի 28-ին՝ ժամը 01։00-ից մինչև 07։00-ն։Նշվում է, որ դադարեցումը պայմանավորված է թվային հեռուստատեսային ցանցում իրականացվող պրոֆիլակտիկ միջոցառումներով։
Նման աշխատանքները նպատակ ունեն ապահովելու հեռարձակման համակարգի կայուն և անխափան աշխատանքը։