Մայիսի 8-ից պաշտոնապես կմեկնարկի խորհրդարանական ընտրության քարոզարշավը. ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով


Մայիսի 8-ից պաշտոնապես կմեկնարկի խորհրդարանի ընտրության քարոզարշավը. Ընտրական օրենսգիրքը սահմանում է՝ կուսակցությունների գրանցումից հետո հնգօրյա ժամկետում բոլոր ուժերը պարտավոր են բացել նախընտրական հիմնադրամ:


Օրենսդրական նոր փոփոխություններով՝ հիմնադրամին վճարում կարող են կատարել միայն կուսակցությունները՝ անհայտ ծագման աղբյուրներից ֆինանսավորումը բացառելու նպատակով:


Եռօրյա պարբերականությամբ կուսակցության բանկային հաշիվների մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկությունը կփոխանցվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։


Կուսակցությունները նաև պարտավոր են 3 անգամ հայտարարագիր ներկայացնել, իսկ նվիրատվության առավելագույն սահմանաչափը նախկին 2.5 մլն դրամի փոխարեն սահմանվել է 10 մլն դրամ:


Բոլոր այս գործընթացները վերահսկվելու են, Հակակոռուպցիոն կոմիտեն էլ շարունակում է ընտրակաշառքի բացահայտումները:


Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան

Դիտումների քանակ8

Leave a comment