Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունն անհնար է պատկերացնել առանց ՌԴ-ի. Պեսկով

https://arm.sputniknews.ru/20260426/evrvopaji-anvtangutjan-tshartarapetutjunn-anhnar-e-patkeracnel-aranc-rd-i-peskvov-101432780.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98443073_259:0:2988:2047_1920x0_80_0_0_c9dc0a89db4ea1e9c16ac4ecfa135dba.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դմիտրի պեսկով, ռուսաստան, եվրոպա

դմիտրի պեսկով, ռուսաստան, եվրոպա

Բաժանորդագրվել

Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ ՌԴ-ն Եվրոպայի անբաժանելի մասն է, ուստի չի կարող գլխավոր սպառնալիք լինել նրա համար:

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Եվրոպական անվտանգության ճարտարապետությունն անհնար է պատկերացնել առանց Ռուսաստանի մասնակցության և առանց նրա շահերը հաշվի առնելու, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Եվրոպական անվտանգության ոչ մի ճարտարապետություն չի կառուցվի առանց Ռուսաստանի շահերը հաշվի առնելու և առանց Ռուսաստանի մասնակցության։ Հույս ունենք, որ քաղաքական գործիչների այս խումբը ժամանակի ընթացքում իր տեղը կզիջի ավելի պրագմատիկ տրամադրվածների։ Բայց առայժմ, իհարկե, ճնշող պատկեր է», – ասել է Պեսկովը «Վեստիի» հեղինակ Պավել Զարուբինին։

Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, մեծ և ուժեղ Ռուսաստանը դարձել է « արտաքին թշնամի» եվրոպական քարոզչության աչքում:

«Չէ որ դա շատ հարմար է՝ բոլոր ներքին խնդիրները վերագրել արտաքին թշնամուն։ Քանի որ Ռուսաստանը մեծ է, քանի որ Ռուսաստանն ուժեղ է, այն օրինակելի արտաքին թշնամի է նրանց (եվրոպական – խմբ.) քարոզչական ընկալման տեսանկյունից», – նշել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ եվրոպական երկրների իշխանություններին դժվար թե հաջողվի բոլոր ներքին խնդիրները վերագրել Ռուսաստանին:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է, ուստի չի կարող գլխավոր սպառնալիք լինել նրա համար:

«Ռուսաստանը չի կարող գլխավոր սպառնալիք լինել Եվրոպայի համար, քանի որ Ռուսաստանը, ով ինչ էլ ասի, այնուամենայնիվ, Եվրոպայի անբաժանելի մասն է»,-ասել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ Գերմանիան իր պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես հաստատել էր իր ռազմական ռազմավարությունը։ Այս փաստաթղթում Ռուսաստանը սահմանվում է որպես «գլխավոր սպառնալիք»։

Leave a comment