Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկը վստահ հաղթանակ է տարել 2025 թվականի աշխարհի փոխչեմպիոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջախոնգիր Զակիրովի նկատմամբ։
Ինչպես հայտնում է armsport.am-ը, Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում ոսկե մեդալի համար պայքարում հայ մարզիկի մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է լինելու։
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Չալոյանը պայքարից դուրս էր թողել Թուրքիայի ներկայացուցչին. երկրորդ ռաունդում հայ մարզիկի հարվածաշարից հետո մրցակիցը վնասվածք էր ստացել, և մրցավարներն արձանագրել էին Չալոյանի հաղթանակը։
Հավելենք, որ նմանատիպ սցենարով ընթացած մենամարտում պարտություն էր կրել և քառորդ եզրափակիչում պայքարն ավարտել Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուդոլֆ Գարբոյանը: