Բռնցքամարտի ԱԳ. Դավիթ Չալոյանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմենամարտի ադրբեջանցու հետ

Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկը վստահ հաղթանակ է տարել 2025 թվականի աշխարհի փոխչեմպիոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջախոնգիր Զակիրովի նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

Ուզբեկ մարզիկի դեմ մենամարտում Չալոյանը գործել է գրագետ մարտավարությամբ։ Մրցակցին պահելով անհրաժեշտ հեռավորության վրա՝ հայ բռնցքամարտիկը ժամանակին ու դիպուկ հարվածներ է հասցրել և ունեցել է բացահայտ առավելություն։ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում ոսկե մեդալի համար պայքարում հայ մարզիկի մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է լինելու։

Leave a comment