https://arm.sputniknews.ru/20260426/khvocvel-en-ats-neri-pahpanman-vajrery-ev-ukrainaji-zu-entakarucvatsqi-objektnery-rd-pn-101431511.html
Խոցվել են ԱԹՍ-ների պահպանման վայրերը և Ուկրաինայի ԶՈւ ենթակառուցվածքի օբյեկտները. ՌԴ ՊՆ
Խոցվել են ԱԹՍ-ների պահպանման վայրերը և Ուկրաինայի ԶՈւ ենթակառուցվածքի օբյեկտները. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։ 26.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-26T15:24+0400
2026-04-26T15:24+0400
2026-04-26T15:24+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
պատերազմ
զինված ուժեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97907263_0:0:3153:1774_1920x0_80_0_0_00f8d1dc0c9136e114725b0404ea57e9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը խոցել են անօդաչու թռչող սարքերի պահպանման և գործարկման վայրերը, Ուկրաինայի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորախմբերի օպերատիվ-տակտիկական ավիացիայի, հարվածային անօդաչու թռչող սարքերի, հրթիռային զորքերի և հրետանու կողմից հարվածներ են հասցվել հեռահար անօդաչու թռչող սարքերի պահեստավորման և արձակման վայրերին, Ուկրաինայի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների այն օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին 140 շրջաններում», – ասվում է նախարարության հաղորդագրությունում։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։2 տղա և 1 աղջիկ զոհվել են ԼԺՀ-ում երիտասարդների խմբի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97907263_424:0:3153:2047_1920x0_80_0_0_0d4c278d111d02d65ca3f338825714e7.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, զինված ուժեր
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, զինված ուժեր
ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը խոցել են անօդաչու թռչող սարքերի պահպանման և գործարկման վայրերը, Ուկրաինայի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորախմբերի օպերատիվ-տակտիկական ավիացիայի, հարվածային անօդաչու թռչող սարքերի, հրթիռային զորքերի և հրետանու կողմից հարվածներ են հասցվել հեռահար անօդաչու թռչող սարքերի պահեստավորման և արձակման վայրերին, Ուկրաինայի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների այն օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին 140 շրջաններում», – ասվում է նախարարության հաղորդագրությունում։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։