Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս եկան կանանց գերծանր քաշային մարզիկները: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Հայաստանի հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում բարձրացրեց 102 կգ ու 106 կգ: Հրումում նա գլխավերևում պահեց 125 կգ: Երկամարտի 231 կգ արդյունքով` Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը:

Տաթև Հակոբյանը վերջին մոտեցման ժամանակ հանեց մարզակոշիկները` թողնելով այն մրցահարթակին` այդ կերպ ազդարարելով պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին:

Leave a comment