ԵԱ-ում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Վարազդատ Լալայանը

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի 2 մասնակից, հայտնում են ֆեդերացիայից։

Ժամը 13:00-ին մրցահարթակ դուրս կգա Տաթև Հակոբյանն, ով կմրցի կանանց գերծանր քաշային կարգում:

Եվ առաջնությունը կեզրափակվի գերծանր քաշային ծանրորդների պայքարով, որտեղ կմրցի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը: Այդ մրցումը կմեկնարկի ժամը` 16:00-ին:

Leave a comment