1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել Սևաստոպոլի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակման հետևանքով

https://arm.sputniknews.ru/20260426/1-mard-zvohvel-e-4-y-viravvorvel-sevastvopvoli-vra-ukrainaji-zu-hardzakman-hetevanqvov-101426652.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/17/77504305_0:0:2732:2048_1920x0_80_0_0_8b5ea3f9c69b494e670259aea2e40ad9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, զոհ, վիրավոր

ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, զոհ, վիրավոր

Բաժանորդագրվել

Սևաստոպոլի նահանգապետը հայտնել է, որ վնասվել են տասնյակ բնակելի տներ։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել Սևաստոպոլի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով, հայտնել է քաղաքապետ Միխայիլ Ռազվոժաևը:

«Այս գիշեր զոհվել է մեկ մարդ, չորսը վիրավորվել են», – գրել է նահանգապետը Telegram ալիքում:

Սևաստոպոլի փրկարարական ծառայության նախնական տեղեկատվության համաձայն՝ հարձակման հետևանքով վնասվել է 34 բազմաբնակարան շենք Գեներալ Օստրյակովի պողոտայի շրջանում, Սևերնայաում և Կորաբելնայաում, ինչպես նաև Բալակլավայում: Մի շարք բնակարաններում կոտրվել են պատուհանները, տեղ-տեղ վնասվել են պատշգամբները։

Նշվում է նաև, որ վնասվել է 17 առանձնատուն քաղաքի տարբեր շրջաններում: Եվս 5 մարդ հայտնել է ավտոմեքենաների վնասման մասին։

Բացի այդ, կոտրվել են Գեներալ Օստրյակով պողոտայի և Գեներալ Խրյուկին փողոցի երկու խանութների պատուհանները, իսկ Զագորոդնայա Բալկայում տանիք է կոտրվել։

«Ռոդնոյեի և Տերնովկայի միջև ընկած տարածքում խոտածածկույթ է այրվել խոցված ԱԹՍ-ի բեկորների պատճառով։ Կարա-Կոբայի տարածքում անտառային աղբ է այրվել», – հավելել է նահանգապետը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment