Եկատերինբուրգում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մուլտիմեդիա ցուցահանդես

Եկատերինբուրգում բացվել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մուլտիմեդիա ցուցահանդես։ Այն հիշատակում է մարդկության պատմության ամենաողբերգական գլուխներից մեկը։ Ցուցահանդեսի կազմակերպիչը Եկատերինբուրգում Հայաստանի նախկին պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանն է` «Անի-Արմենիա» տարածաշրջանային հասարակական կազմակերպության հետ միասին։ 

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել  Ուրալում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Խարլովը, դիվանագետներ և Եկատերինբուրգի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու առաջնորդ  Հայր Արիստակեսը։ 

Ցուցահանդեսը կգործի ապրիլի 24-ից 26-ը։

Leave a comment