Վերնաշապիկիցընտրելու հնարավորություն. տղամարդկանց նվերներ՝ HENDERSON-ից


Գեւորգ Կազախեցյանը

Լուսանկարը՝ Մեդիամաքս





Banks.am-ի հետ զրույցում նա կիսվել է նվերի ընտրության կարեւոր կանոններով, խոսել տղամարդկանց ոճի մասին եւ ներկայացրել տարբերակներ, որոնք HENDERSON-ն առաջարկում է հատկապես տոնական շրջանի համար՝ դասական վերնաշապիկներից եւ տոնական ջերմություն փոխանցող սվիտերներից մինչեւ անհատական կարի ծառայություն։

– Մոտենում են տոները եւ շատերն են ցանկանում իրենց հարազատներին ուրախացնել լավագույն նվերներով։ Տղամարդկանց համար ընտրություն կատարելը երբեմն կարող է իրական մարտահրավեր դառնալ։ Ձեր դիտարկմամբ՝ ո՞րն է հաջող նվերի գաղտնիքը։

– Իրականում տղամարդկանց համար լավ նվեր գտնելն այնքան էլ բարդ չէ (ժպտում է – հեղ.)։ Կարծում եմ՝ հաջող նվերի առաջին եւ հիմնական գրավականը ճանաչելն է մարդուն, ում համար նվեր եք ընտրում։ Պետք է ծանոթ լինել նրա կենսակերպին, նախասիրություններին ու հետաքրքրություններին։

Իհարկե, բոլոր դեպքերում չէ, որ սա հնարավոր է։ Նման իրավիճակներում լավագույն որոշումն «ընտրության հնարավորություն» տալն է, օրինակ՝ նվեր-քարտի տարբերակով։ Նվեր ընտրելիս պետք է հաշվի առնել նաեւ ձեր ունեցած հարաբերությունները, մտերմության աստիճանը։ Օրինակ՝ ամուսնուն եւ գործընկերոջը ճիշտ չէ դիտարկել նույն հարթության վրա։







Պետք է պարտադիր հաշվի առնել նվերի որակը՝ կլինի դա հագուստ, ժամացույց, տեխնիկա, թե նույնիսկ՝ ճամփորդություն։ Առաջին հերթին նվերն էմոցիա է եւ կարեւոր է, որ այդ էմոցիան միշտ դրական մնա։

– Համաձայն եմ։ Ճանաչելն իսկապես առաջնային է։ Բայց այնուամենայնիվ, կա՞ն «ունիվերսալ» նվերներ, որոնք միշտ արդիական են եւ երբեք ավելորդ չեն լինի։

– Իհարկե, կան։ Ըստ իս՝ նման «ունիվերսալ» տարբերակ կարող է լինել վերնաշապիկը։ Գրեթե համոզված եմ, որ ցանկացած տղամարդու, անկախ կենսակերպից եւ ոճից, կյանքում գոնե մեկ անգամ պետք է գալիս սպիտակ, պարզ վերնաշապիկ։ Առավել եւս, որ այն կարող է տասնյակ համադրությունների հիմք լինել եւ ընդհանրապես պարտադիր չէ, որ մարդն այն կրի միայն դասական կերպարի դեպքում։ Անկախ նորաձեւության փոփոխություններից՝ սպիտակ վերնաշապիկը եղել է եւ կա կայունության, միշտ արդիական լինելու կետ։







Այն կարելի է համադրել դասական կոստյումի հետ կամ ստանալ առօրյա կերպար՝ լրացնելով սպիտակ սպորտային կոշիկներով եւ ջինսե տաբատով։ Վերնաշապիկը կարելի է կրել որպես երկրորդ շերտ, օրինակ՝ ամառային շապիկի վրայից կամ համադրել սվիտերի հետ աշնանն ու ձմռանը։ Իհարկե, նշածս տարբեր կերպարների դեպքում վերնաշապիկը հիմնականում պետք է տարբերվի կտորով, օձիքով եւ այլ դետալներով, բայց կան նաեւ այս բոլոր համադրություններին համապատասխանող տարբերակներ։

– Ի՞նչին ուշադրություն դարձնել, եթե որոշել եք հագուստ նվիրել՝ սկսած տեխնիկական հարցերից՝ չափս եւ այլն, վերջացրած՝ մարդու կենսակերպ։

– Չափսն ու տեխնիկական այլ հարցերն, իհարկե, կարեւոր են, բայց ոչ առաջնային։ Այսօր ցանկացած խանութում գնումից հետո հնարավոր է փոխարինել չափսն՝ ընտրելով առավել համապատասխանը։

Ընտրություն կատարելիս կարեւոր է հետեւել մարդու ներկա զգեստապահարանին, հասկանալ՝ ինչպես է հիմա հագնվում։ Ընդ որում, եթե բավարար չափով մտերիմ եք եւ կարծում եք, որ ներկա հագուստն իրեն այնքան էլ չի համապատասխանում, կարող եք փոքր «շտկումներ» կատարել հենց նվերների միջոցով։ Ընտրել հագուստ կամ համադրություններ, որոնք, ըստ ձեզ, առավել լավ կընդգծեն այն կրողի առավելությունները։ Իհարկե, այս փոփոխությունները չպետք է կտրուկ լինեն։ Դրանց նպատակը պարզապես հուշելը եւ ուղորդելն է։







Հաճախ մարդը չի կրում, օրինակ, դասական կոստյում, որովհետեւ իր աշխատանքում դա պարտադիր չէ։ Բայց չեմ կարծում, որ այս դեպքում նրան դասական կոստյում նվիրելը կարող է ավելորդ լինել։ Սա զգեստապահարանի կարեւոր, անփոխարինելի մաս է։ Վերջերս գործընկերների հետ քննարկում էինք 2015թ.-ին Կոլումբիայի համալսարանի կողմից իրականացված մի հետազոտություն, որի նպատակն էր պարզել՝ որքանով է մարդու հագուստն ազդում նրա աշխատանքի արդյունավետության վրա։ Ըստ ստացված արդյունքների՝ դասական, ֆորմալ ոճ ունեցող մարդիկ շատ ավելի պրոդուկտիվ են եւ ինքնավստահ, իսկ գործընկերները նրանց ընկալում են առավել լուրջ՝ հաշվի առնելով նրանց կարծիքը տարբեր քննարկումների ժամանակ։

Ինչն ամենակարեւորն է, դասական կոստյում կրող մարդը ոչ միայն գործընկերների համար է առավել պատասխանատու եւ լուրջ, այլեւ այդպես է զգում հենց ինքն իրեն։ Ներկայանալի տեսքը միանշանակ ավելացնում է ինքնավստահությունը։

Վերադառնալով հարցին՝ ի՞նչն է պետք հաշվի առնել, իհարկե, նաեւ մարդու հետաքրքրություններն առօրյա, աշխատանքային կյանքից դուրս։ Եթե ձեր մտերիմն, օրինակ, լեռնագնացությամբ չի զբաղվում, նրան արշավական կոշիկներ նվիրելն այնքան էլ լավ գաղափար չէ (ժպտում է – հեղ.)։

– HENDERSON նորաձեւության տանը ձեր փորձառությունը հաշվի առնելով՝ ի՞նչ են ամենից հաճախ ընտրում հաճախորդները որպես նվեր։

– Հայաստանում բացման օրվանից առ այսօր նկատում եմ, որ մեզ մոտ շատ են նվիրում սվիտերներ կամ տրիկոտաժե այլ իրեր՝ ժակետներ, ժիլետներ։ Հիմա առավել շատ են գնում թեմատիկ սվիտերներ, օրինակ՝ ամանորյա տարատեսակ սիմվոլիկայով կամ նախշերով։ Բացի այդ, անցյալ տարվանից մեր հավաքածուում ավելացան մետաքսի եւ պրեմիում դասի քաշմիրի խառնուրդով տրիկոտաժե շապիկներ, որոնք եւս մարդիկ սկսեցին գնել՝ որպես տոնական նվեր։ Հավատացեք՝ ավելի թավշյա, փափուկ սվիտերներ դժվար է գտնել։







Շատ տարածված է նվիրել «ընտրության հնարավորություն» մեր նվեր-քարտերի միջոցով։ HENDERSON նորաձեւության տանը տղամարդու համար կա բառացիորեն ամեն ինչ՝ հիմնական հագուստից մինչեւ ոճն ընդգծող դետալներ ու աքսեսուարներ։ Կարեւոր է նկատի ունենալ, որ նվեր-քարտի միջոցով դուք տղամարդուն նվիրում եք նաեւ հետաքրքիր փորձառություն՝ ինքնուրույն ընտրություն կատարելու, սեփական ոճն առավել լավ ճանաչելու, նորը բացահայտելու առումով։

– Ինքնուրույն ընտրության հետ կապված, նորաձեւության տանն առկա մոդելներից բացի, դուք առաջարկում եք նաեւ անհատական կարի HENDERSON Su Misura ծառայությունը։ Հնարավո՞ր է մտերիմներին նվիրել այս ծառայությունից օգտվելու հնարավորություն։

– Այո՛ , եւ ըստ իս՝ սա լավագույն նվերներից մեկն է (ժպտում է – հեղ.)։ Ինքդ քեզ համար հագուստ նախագծելը, դետալներն ընտրելն անկրկնելի փորձառություն է։ HENDERSON Su Misura-ի միջոցով մենք հնարավորություն ենք տալիս կրել իսկապես յուրօրինակ եւ անկրկնելի մոդելներ։







Կարծում եմ՝ սա միայն հագուստի մասին չէ, այլ՝ դրական էմոցիաների, որ ծնվում են ողջ գործընթացի ընթացքում։ Իսկ սա լավագույն նվերն է ցանկացած մարդու համար։

– Չեմ կարող չհարցնել տղամարդկանց «ավանդական» նվեր դարձած գուլպաների մասին։ Կարելի՞ է դիտարկել դրանք՝ որպես տոնական նվեր:

– Գուլպաներն արդեն վաղուց օգտագործվում են որպես ոճն ընդգծելու, կերպարին հետաքրքիր տրամադրություն հաղորդելու բաղադրիչ։ Բայց, պետք է խնդրեմ, որ մեր ընթերցողները միայն գուլպաները չդիտարկեն որպես տղամարդու հիմնական կամ միակ նվեր (ժպտում է – հեղ.)։

Այնուամենայնիվ, եթե ձեր հարազատը սիրում է զգեստապահարանի այս դետալը կամ հետաքրքիր գուլպաների հավաքածու ունի, սա եւս կարող է լավ նվեր լինել։

Գալով առաջին մտքիս՝ լավ նվեր ընտրելու համար պետք է ծանոթ լինել մարդու հետաքրքրություններին ու նախասիրություններին։

– Եթե փորձենք կազմել նվերների ցանկ, օրինակ՝ ամուսնու, հայրիկի, ընկերոջ կամ գործընկերոջ համար, ի՞նչ բազային առաջարկներ կընդգրկեք այս ցուցակում։

– Ամուսինների եւ առհասարակ զուգընկերների համար հիանալի նվերի տարբերակ է HENDERSON Su Misura ծառայությունից օգտվելու հնարավորությունը։ Կամ, օրինակ, ջերմացնող սվիտերը, որովհետեւ այն փոխանցում է տաքուկ տոների տրամադրությունը։ Շատ լավ եւ օգտակար նվեր կարող են լինել մեզ մոտ ներկայացված ճամփորդական պայուսակները կամ ճամպրուկները։







Հայրիկների, այսինքն՝ տարիքով ավելի մեծ տղամարդկանց համար, շատ են գնում փողկապներ եւ տարատեսակ այլ աքսեսուարներ։ Այս սերունդը դեռեւս կարեւորում է ֆորմալ հագուստի դերը զգեստապահարանում եւ հաճախ կրում նույնիսկ առանց հատուկ առիթների։ Լավ նվեր կարող են լինել նաեւ բաճկոնները։







Որդիների դեպքում հիանալի տարբերակ է «ընտրության հնարավորությունը»՝ նվեր-քարտը։ Իրականում, սա երկկողմանի նվեր է, քանի որ ծնողների, օրինակ՝ մայրիկների պարագայում, նվեր-քարտը հիանալի տարբերակ է արդեն հասուն ու «միշտ զբաղված» երեխաների հետ ժամանակ անցկացնելու։ Միասին գնալ խանութ, փորձարկումներ անել եւ կատարել ընտրություն։ Իսկ եթե որդիները նոր-նոր դուրս են գալիս դեռահասության տարիքից, մեր նորաձեւության տանը կարելի է ընտրել տարբեր հետաքրքիր դետալներ, որոնք հնարավոր է կարեւոր դեր խաղան նրանց ոճի ընտրության մեջ։

Օրինակ՝ այս երիտասարդներին կարելի է նվիրել նրանց առաջին casual ոճի պիջակը, որը բազմաթիվ համադրությունների հնարավորություն է տալիս եւ հավատացեք՝ շա՜տ հեռու է ձանձրալի լինելուց (ժպտում է– հեղ.)։







Գործընկերների դեպքում նվերի լավ տարբերակ է դրամապանակը։ Պարզապես պետք է նախապես «հետեւել» ձեր գործընկերոջ գունային նախընտրություններին, առավել ուշադիր լինելով կոշիկներին եւ գոտիներին, որովհետեւ դրամապանակը գունային առումով պետք է համադրել զգեստապահարանի հենց այս դետալների հետ։

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի


Leave a comment