Եպիսկոպոսները մա՞րդ էին սպանել, որ Քննչականը որոշեց գնահատական տալ, Փաշինյանը դեմ է առել պատի

Փաշինյանն արդեն երկրորդ անգամ սահմանադրական կարգ է տապալում, նա խառնվում է ներեկեղեցական պրոցեսներին։ Յոթ եպիսկոպոսները մա՞րդ էին սպանել, որ Քննչականը որոշեց գնահատական տալ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

«Հոգևոր խորհուրդը պետք է որոշի՝ ինչ անել, ի՞նչն է խանգարում նրանց օնլայն ֆորմատով Եպիսկոպոսաց ժողով իրականացնել։ Կաթողիկոսը մինչև այսօր հակազդել է, Փաշինյանը դեմ է առել պատի, չգիտի՝ ինչպես գործել։ Բայց Եկեղեցու շուրջ իրադրությունը պետք է դիտարկել Էրդողանի հայտարարությամբ, նա, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեկնաբանելով, ասում է, որ հայկական Սփյուռքի հետ կապված սպասում է Փաշինյանի քայլերին, Փաշինյանը գործում է այդ տրամաբանության մեջ, քանի որ Սփյուռքին կապում է Եկեղեցին»։

Խոսելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցից՝ Մաթևոսյանը նկատեց, որ նա գալիս է խաղաղ ատոմի մասին քննարկումներ անցկացնելու, խոսվելու է մոդուլային ատոմակայանների մասին։

«Մեծամորի ատոմակայանը փոխարինելու են մոդուլայինով, իսկ առաջացած Էլեկտրոէներգիայի պակասորդը կոմպեսացվելու է Ադրբեջանից և Թուրքիայից՝ էլեկտրոհամակարգի միավորմամբ, ինչի մասին օրերս Փաշինյանը խոսեց ԱԺ-ում։ Որոշ ժամանակ անց Փաշինյանը կասի, որ Հայաստանից «Ռոսատոմի» ոտքը պետք է կտրել»,- մեկնաբանեց քաղաքագետը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment