Բամակոն կրակի մեջ․ ահաբեկչական հարձակումներ և թեժ մարտեր Մալիի մայրաքաղաքում

Մալիի մայրաքաղաք Բամակոյում և դրա մերձակայքում իրավիճակը կտրուկ սրվել է՝ կապված «JNIM» ահաբեկչական խմբավորման հարձակումների հետ։ Տեղեկությունների համաձայն՝ զինյալները կարողացել են գրավել Բամակոյի մոտակայքում գտնվող մի շարք ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ ռազմաբազա, որտեղ տեղակայված էին ինչպես Մալիի զինված ուժերը, այնպես էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարության Աֆրիկյան կորպուսի ստորաբաժանումները։

Ահաբեկիչները ներթափանցել են նաև մայրաքաղաքի մի քանի արվարձաններ, որտեղ տեղակայված են նույն ուժերը։ Քաղաքում ընթանում են ինտենսիվ մարտեր․ հրաձգության և պայթյունների ձայներ լսվում են նույնիսկ Բամակոյի միջազգային օդանավակայանի անմիջական հարևանությամբ։

Հաղորդվում է նաև, որ մահապարտ ահաբեկիչը հարձակվել է Մալիի պաշտպանության նախարարի տան վրա, ինչի հետևանքով, ըստ որոշ աղբյուրների, նախարարը զոհվել է։

Միևնույն ժամանակ, մարտական գործողությունների գոտում նկատվել է «Մի-8» բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ, որը, ենթադրաբար, պատկանում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Աֆրիկյան կորպուսին։

Իրավիճակը լարված է նաև Մալիի Կատի քաղաքում, որտեղ ներխուժած «JNIM» խմբավորման զինյալներին Աֆրիկյան կորպուսի ուժերը հետ են մղել և ներկայումս զարգացնում են իրենց հաջողությունը։

Ընդհանուր առմամբ, երկրում պահպանվում է բարձր լարվածություն, իսկ մայրաքաղաքում մարտերը շարունակվում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment