Ջրամատակարարման բարելավման նոր փուլ․ կապիտալ աշխատանքներ Երևանում և մարզերում


Դեռևս նախորդ տարվանից Ջրային կոմիտեն մեկնարկել է խմելու ջրի մատակարարման համակարգերի հիմնանորոգման 13 կապիտալ աշխատանքների ծրագիր, որի ավարտը նախատեսվում է 2026 թվականին։ Այդ մասին հայտնում է Ջրային կոմիտեն:


 


Ծրագրի շրջանակում իրականացվում են Երևան քաղաքի Նուբարաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանների, ինչպես նաև Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի, Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի առավել վթարային խմելու ջրամատակարարման համակարգերի և բաշխիչ ցանցերի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները։


 


Բաշխիչ ցանցերի վերակառուցման և գոտիավորման աշխատանքները ծավալներով.


 


Կենտրոն վարչական շրջան՝ 6930 գծմ


 


Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 4235 գծմ


 


Նուբարաշեն վարչական շրջան՝ 20000 գծմ,


 


Աջափնյակ՝ 11.883 գծմ


 


Ալավերդի՝ 1807 գծմ,


 


Ակնալիճ՝ 6169 գծմ


 


Աշտարակ՝ 4987 գծմ։


 


Շուրջ 3.4 մլրդ դրամ բյուջեով ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները ներառում են՝


 


հողային աշխատանքներ (խրամուղու փորում, ձեռքով հողի մշակում).


 


խողովակաշարերի տեղադրում և ավազային հետլցում.


 


ավելցուկային գրունտի տեղափոխում.


 


փականային հորերի կառուցում և վերակառուցում։


 


Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի ջրամատակարարման բաշխիչ ցանցի առավել հուսալի կառավարում, շահագործման ծախսերի նվազում, ջրի որակի բարելավում և 191 լ/վ ջրաքանակի խնայողություն։


 


Սա հնարավորություն կտա բարելավել ջրամատակարարման ժամանակացույցը Երևանում և վերը հիշատակված մարզերում։

Դիտումների քանակ2

Leave a comment