Զելենսկին առաջարկել է ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացնել Ադրբեջանում

Բաժանորդագրվել

Առաջարկը հնչել է ԶԼՄ–ների համար համատեղ հայտարարության ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել Ադրբեջանում։ Նա այդ մասին հայտարարել է Գաբալայում` մամուլի համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Զելենսկին աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան և հանդիպել նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Առանձնազրույցից հետո կողմերը քննարկումներ են անցկացրել ընդլայնված կազմով։ Մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։

APA-ի տեղեկություններով` Զելենսկին բարձր է գնահատել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական օգնությունը, ինչպես նաև ուկրաինացի երեխաների նկատմամբ ադրբեջանական պետության ուշադրությունն ու հոգատարությունը։

Leave a comment