Էդուարդ Սպերցյանը նշել է «Կրասնոդարի» ամենասկզբունքային մրցակիցներին

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը նշել է, թե որոնք են իր թիմի ամենասկզբունքային մրցակիցները։

«Այժմ «Կրասնոդարի» ամենասկզբունքային մրցակիցներն են «Զենիթը», «Սպարտակը» և ԲԿՄԱ-ն։ Դրանք բոլորն ուժեղ թիմեր են, այդ պատճառով նրանց դեմ խաղերը բարդ են ստացվում»,- Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա կիսապաշտպանի խոսքը մեջբերում է Sport24-ը։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 26 հանդիպման, դարձել 12 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a comment