Ֆրանսիացի հեծյալ տորերո Լեա Վիկենսը հանդես է եկել Սեւիլիայի Ռեալ Մաեստրանսա դե Կաբալերիա կորիդայի արենայում։
Լեային մշտապես ուղեկցում է մայրիկը՝ մինչ նրան օգնում են հագնվել, մայրիկը հեռախոսով կարդում է վերջին լուրերը:
Թեեւ Լեան հանդես է գալու գլխարկով, սանրվածքը, միեւնույն է, պետք է կատարյալ լինի:
Վերջին նախապատրաստությունները:
Մի քանի վայրկյանից Մաեստրանսան ողջունելու է Լեա Վիկենսին:
12 500 նստատեղով Մաեստրանսան կորիդայի աշխարհում ամենապահանջկոտ հրապարակներից մեկն է։
Զարմանալի չէ, որ Լեան հուզված է:
Նա մրցել է Էլ Կապեա, Կարմեն Լորենսո Կարրասկոյի եւ Սան Պելայոյի տնտեսությունների ցուլերի հետ:
Վիկենսը հատկապես վարպետորեն է մրցել երկրորդ ցուլի հետ:
Ելույթից հետո Լեա Վիկենսը շնորհակալություն է հայտնել հանդիսատեսին:
Հիմա արդեն կարելի է հանել գլխարկը:
Ելույթից հետո մայրիկը դարձյալ նրա կողքին էր: