Ֆրանսիայի Կլիշի քաղաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին


Ապրիլի 24-ին Կլիշի քաղաքում գտնվող Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն:


 


Դեսպանությունից հայտնում են՝ միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել և ծաղկեպսակներ զետեղել Կլիշիի քաղաքապետ Ռեմի Մյուզոն, Օ-դը-Սեն դեպարտամենտի լիազոր պրեֆեկտ Օլիվյե Դելկերուն և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Լիլիթ Անտոնյանը:


 


Արարողությանը մասնակցել են նաև այլ ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր և ֆրանսիացիներ։


 

Leave a comment