ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը


Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել սուրբ նահատակների ոգեկոչման և հարգանքի տուրք մատուցելու արարողություն, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ  (Ռուսաստանի, Կովկասի և եվրոպական անվտանգության ու քաղաքական հարցերով) Սոնատա Քոուլթերը, պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի և հայ համայնքի ներկայացուցիչներ։


 


Դեսպանությունից հայտնում են՝ միջոցառմանը ելույթով հանդես է եկել դեսպան Նարեկ Մկրտչյանը, աղոթք է բարձրացվել Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի և եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Կարապետյանի կողմից։


 

Դիտումների քանակ2

Leave a comment