«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Բրազիլական «Սանթոս» ֆուտբոլային ակումբը սոցիալական ցանցերում հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։

«Ժողովուրդը չի կարող վերանալ։ Ապրիլի 24։ Հայոց ցեղասպանություն»,- նշված է ակումբի հերապարակած լուսանկարի վրա։

Այս տարի Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է։

«Սանթոսը» Բրազիլիայի 8-ակի չեմպիոն ու Լիբաերտադորսի եռակի գավաթակիր է։ Այդ ակումբում է խաղում Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Նեյմարը։

Leave a comment