«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է

Ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերության հիմնադիր և արդեն նախկին նախագահ, ադրբեջանական ծագումով հայտնի միլիարդատեր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Վարանդա (Ֆիզուլի) քաղաքում իրականացվող վերականգնողական աշխատանքների վերաբերյալ շնորհանդես է տեղի ունեցել։ Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը, գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլլաևը, նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը, Վագիտ Ալեքպերովը, և «Լուկօյլ Ադրբեջան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռասիմ Ամրալիևը։

Վարանդայում նաև մանկապարտեզ է բացվել։

«Այսօր շահագործման հանձնված հաստատությունը կխրախուսի երեխաներին մեծանալ և կրթություն ստանալ իրենց հայրենի քաղաքում։ Մենք ուրախ ենք, որ նախագահ Իլհամ Ալիևը մեր ընկերությանն է հանձնարարել  կառուցել նման հրաշալի մանկապարտեզ։ Այն է՛լ ավելի կզարդարի քաղաքը և կնպաստի առողջ, գրագետ սերնդի զարգացմանը՝ Ադրբեջանի բարգավաճման համար»,- հայտարարել է Ալեքպերովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

Leave a comment