https://arm.sputniknews.ru/20260424/iranci-masnagetnery-veradarnum-en-busher-aeki-nvor-blvokneri-karucman-hartak-likhachvov-101380289.html
Իրանցի մասնագետները վերադառնում են «Բուշեր» ԱԷԿ–ի նոր բլոկների կառուցման հարթակ. Լիխաչով
Իրանցի մասնագետները վերադառնում են «Բուշեր» ԱԷԿ–ի նոր բլոկների կառուցման հարթակ. Լիխաչով
Sputnik Արմենիա
Լիխաչովն ընդգծել է, որ երկրորդ և երրորդ բլոկների կառուցմանը բավական արագ վերադառնալու հավանականություն կա: 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T18:47+0400
2026-04-24T18:47+0400
2026-04-24T18:48+0400
իրանի իսլամական հանրապետություն
ալեքսեյ լիխաչով
«ռոսատոմ»
«բուշեր» աէկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100029220_0:84:1600:984_1920x0_80_0_0_38d4ac858d12774ae5c04e395d0a697f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Իրանցի մասնագետները աստիճանաբար վերադառնում են «Բուշեր» ԱԷԿ-ի նոր էներգաբլոկների կառուցման հարթակ, սակայն շինարարության վերսկսման ժամկետները կախված են ռազմական հակամարտության ավարտից: Այս հայտարարությունն արել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ Նրա խոսքը մեջբերում է «Страна Росатом»–ը։Նա ընդգծել է, որ երկրորդ և երրորդ բլոկների կառուցմանը բավական արագ վերադառնալու հավանականություն կա:«Սակայն շատ բան կախված է Մերձավոր Արևելքում, Հորմուզի նեղուցում հակամարտության ավարտից», – հավելել է «Ռոսատոմի» ղեկավարը:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100029220_89:0:1512:1067_1920x0_80_0_0_ffd8f4441bd671b4a5075587afc03445.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ալեքսեյ լիխաչով, «ռոսատոմ», «բուշեր» աէկ
իրանի իսլամական հանրապետություն, ալեքսեյ լիխաչով, «ռոսատոմ», «բուշեր» աէկ
Լիխաչովն ընդգծել է, որ երկրորդ և երրորդ բլոկների կառուցմանը բավական արագ վերադառնալու հավանականություն կա:
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Իրանցի մասնագետները աստիճանաբար վերադառնում են «Բուշեր» ԱԷԿ-ի նոր էներգաբլոկների կառուցման հարթակ, սակայն շինարարության վերսկսման ժամկետները կախված են ռազմական հակամարտության ավարտից: Այս հայտարարությունն արել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ Նրա խոսքը մեջբերում է «Страна Росатом»–ը։
«Առաջին անգամ կարելի է փաստել, որ վատ նորություն չկա։ Իրանցի մասնագետները սկսում են աստիճանաբար վերադառնալ հարթակ։ Ճիշտ է՝ սա դեռ լիարժեք շինարարություն չէ, այլ մեքենաների, սարքավորումների փորձարկում, որոշակի ստուգում: Եվ մենք ակտիվորեն համագործակցում ենք, դրա համար էլ մեր մարդիկ մնացել են «Բուշերի» տարածքում», – ասել է Լիխաչովը։
Նա ընդգծել է, որ երկրորդ և երրորդ բլոկների կառուցմանը բավական արագ վերադառնալու հավանականություն կա:
«Սակայն շատ բան կախված է Մերձավոր Արևելքում, Հորմուզի նեղուցում հակամարտության ավարտից», – հավելել է «Ռոսատոմի» ղեկավարը: