Ցեղասպանության հարցում Հայաստանը և Սփյուռքը պետք է դերերի որոշակի բաժանում անեն. Նելլի Մինասյան


Ցեղասպանության հարցում Հայաստանը և Սփյուռքը պետք է դերերի որոշակի բաժանում անեն: Հարցազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել թուրքագետ Նելլի Մինասյանը:


«Պարզ է, չէ՞, երբ Հայաստանը դա դարձրեց իր արտաքին քաղաքականության գերակայություն, դա մեծ հաշվով մեզ օգուտ չտվեց, ավելի խոցելի դիրքում դրեց:


Ավելին, Հայաստանը, լինելով փոքր պետություն, այդքան մեխանիզմներ ու ռեսուրսներ չունի, որպեսզի գործընթացի վրա ծախսի, բայց Սփյուռքն ինքը դրա պահանջատերն է, որովհետև Սփյուռքը ձևավորվել է Հայոց ցեղասպանության հետևանքով»,- ասել է նա:


Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան

Դիտումների քանակ4

Leave a comment