Նորվեգիան նախատեսում է արգելել սոցիալական ցանցերը մինչև 16 տարեկանների համար
Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է, որ 2026 թվականին կներկայացնի օրինագիծ, որով նախատեսվում է սահմանափակել սոցիալական ցանցերի հասանելիությունը մինչև 16 տարեկան անձանց համար։Կառավարության տվյալներով՝ նախաձեռնության նպատակը երեխաների առցանց միջավայրի կարգավորումն է և նրանց առօրյա կյանքի վրա թվային հարթակների ազդեցության նվազեցումը։Վարչապետ Յոնաս Գար Ստյորեն նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը ուղղված է երեխաների սոցիալական և ֆիզիկական ակտիվության պահպանմանը։Նախագծով նախատեսվում է, որ օգտատերերի տարիքային ստուգման պարտավորությունը դրվելու է տեխնոլոգիական ընկերությունների վրա։Նորվեգիան կարող է դառնալ Եվրոպայի առաջին երկրներից մեկը, որը նման սահմանափակում կներդնի օրենսդրական մակարդակով։Միաժամանակ, նման քայլերի մասին հայտարարել են նաև մի շարք այլ եվրոպական երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Իսպանիան և Դանիան։Եվրոպական հանձնաժողովը ևս հայտարարել է, որ աշխատում է երեխաների պաշտպանության մեխանիզմների վրա, ներառյալ օգտատերերի տարիքային նույնականացման գործիքների ներդրումը։
Ներկայացված նախաձեռնությունները ցույց են տալիս, որ Եվրոպայում ձևավորվում է միասնական մոտեցում՝ ուղղված անչափահասների թվային միջավայրի կարգավորմանը։