Քոչարյանի ընտանիքի՝ Ծիծեռնակաբերդ այցելության մասին այսօր տարածվող լուսանկարները հին են

Քաղաքականություն

24.04.2026 | 15:48

Առցանց մեդիա տիրույթում տարածվում են լուսանկարներ, որոնցում պատկերված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանն ընտանիքի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

«Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»,- մասնավորապես ասվում է լուսանկարներին ուղեկցող տեքստում։

Factor TV-ն նույնականացրել է այդ լուսանկարները և պարզել, որ դրանք նոր չեն։ 

Տարածվող լուսանկարներն արվել են մեկ տարի առաջ՝ 2025 թվականի ապրիլի 24-ին։

Ծիծեռնակաբերդում աշխատող մեր թղթակցի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանն ու իր ընտանիքի անդամները մինչ այս պահը դեռ չեն այցելել Ծիծեռնակաբերդ։

 

Մարիա Խաչատրյան

Leave a comment