Արշակ Սրբազանը չի դարձել տիրադավ, Նիկոլն էլ գործի է դրել պատժիչ մեքենան․ Աննա Մկրտչյան

«Արշակ սրբազանի կալանքը բացարձակապես Նիկոլի ցանկությունն է, քաղաքական ուղիղ հրահանգով՝ մի բանի համար, որ Արշակ սրբազանը չի դարձել տիրադավ, չի դավաճանել հայ Առաքելական եկեղեցուն, չի միացել կոմպրոմատի գերիներին»,-Արշակ սրբազանի կալանքի երկարացման հարցի քննությունից առաջ՝ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ 

«Բնականաբար, Նիկոլին մնում է միայն իր պատժիչ մեքենան գործի դնել, իսկ այդ պատժիչ մեքենայի մեջ մնացել են միայն հեղինակազարկված իրավապահները, որոնք ստրկական կարգապահությամբ կատարում են իրենց SMS-ները։ Արշակ սրբազանի այս կալանքի գործով ման են եկել հարմար դատավոր, ման են եկել դատավոր, որ միանշանակ, պիտի դուրս չգա քաղաքական կոնյուկտորայի շրջանակից։ Բնականաբար, Արշակ սրբազանի այս կալանքի երկարացումը մի քանի դատավորների մոտով անցել է, անգամ փոխվել է դատարանի նստավայր՝ հասել է Կենտրոն դատարան, որտեղ Նիկոլի ասած՝ «վնգստացող դատավորները» կկարողանան կազմակերպել այն ցանկալի միջավայրը, որը Արշակ սրբազանին կկարողանա պահել կալանքի տակ։ Կասկածո՞ւմ եք, որ իշխանության փոփոխությունից հետո՝ կբացահայտվեն նաև ձայնագրություններ, թե ով և ոնց պետք է կալանքը տար»,-ասաց Աննա Մկրտչյանը։

Leave a comment