ՀՀ գիտական կենտրոնները կվերազինվեն 41 խոշոր սարքավորումներով. ամփոփվել են մրցույթի արդյունքները

ՀՀ գիտական կենտրոնները կվերազինվեն 41 խոշոր սարքավորումներով. ամփոփվել են մրցույթի արդյունքները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթի շահառուների ցանկը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Ֆինանսավորման է երաշխավորվել 41 հայտ (2-ը՝ 2025 թ․ սեպտեմբերից) 14 բուհերից և գիտական կազմակերպություններից՝ ընդհանուր 3,991 մլրդ ծավալով։

ԿԳՄՍՆ-ից հիշեցնում են, որ յուրաքանչյուր հայտ պարունակում է սարքի/սարքավորման համատեղ օգտագործման առնվազն մեկ առաջարկություն՝ առնվազն 20 միլիոն դրամ, իսկ հայտում ներառված յուրաքանչյուր սարքի/սարքավորման արժեքը՝ առնվազն 5 միլիոն դրամ։

Leave a comment