https://arm.sputniknews.ru/20260424/mi-or-petq-e-kang-arni-ajs-jardy-pargev-srbazany-dimel-e-mijazgajin-karujcnerin-101360078.html
Մի օր պետք է կանգ առնի այս ջարդը. Պարգև սրբազանը դիմել է միջազգային կառույցներին
Մի օր պետք է կանգ առնի այս ջարդը. Պարգև սրբազանը դիմել է միջազգային կառույցներին
Sputnik Արմենիա
Արքեպիսկոպոսը հիշեցրել է, որ ունենք մեծ ներուժ և կարող ենք կասեցնել այս ամենը, քանի որ սա ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհի համար է. մշակույթն ամբողջ աշխարհին… 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T13:00+0400
2026-04-24T13:00+0400
2026-04-24T13:00+0400
արցախ
ադրբեջան
պարգև սրբազան (արցախի թեմի առաջնորդ)
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101359906_0:0:1501:844_1920x0_80_0_0_899a9e4a4e4a57d828cfbbf5a1edd6a9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Լռությունը հանցագործություն և մեղսագործություն է։ Այս հայտարարությունն արել է Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը` տեսաուղերձով դիմելով Համաշխարհային եկեղեցիների խորհրդին, Հռոմի պապին, սենատորներին, ՅՈւՆԵՍԿՕ–ին։ https://www.youtube.com/watch?v=_GkcPCzRRUMՆա նշել է, որ այս մասին արդեն գրավոր դիմել է ԱՄՆ սենատորներին, կոնգրեսմեններին, ՅՈւՆԵՍԿՕ–ին, Համաշխարհային եկեղեցական խորհրդին, Հռոմի պապին։«Սակայն ես միայն մեկ ձայն եմ, մինչդեռ բոլորը պետք է դիմեն իրենց տեղական իշխանություններին, և բոլորով պետք է համաշխարհային աղմուկ բարձրացնենք։ Մի օր պետք է կանգ առնի այս ջարդը, մենք չպետք է լռենք, լռելու ժամանակ չկա։ Չեզոքությունն էլ է մեղք, որն ավելի մեծ մեղք է բերելու»,– հայտարարել է Պարգև սրբազանը։Նա ընդգծել է` մենք ունենք մեծ ներուժ և կարող ենք կասեցնել այս ամենը, քանի որ սա ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհի համար է. մշակույթն ամբողջ աշխարհին է պատկանում։Հիշեցնենք` Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի երկու եկեղեցիները՝ Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը և Սուրբ Հակոբ եկեղեցին։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
Պարգև Սրբազանը Արցախի սրբավայրերի ոչնչացման մասին
Sputnik Արմենիա
Պարգև Սրբազանը Արցախի սրբավայրերի ոչնչացման մասին
2026-04-24T13:00+0400
true
PT2M16S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101359906_177:0:1302:844_1920x0_80_0_0_f75373c2371c1c67b07ec020fadb27e2.jpg.webp
արցախ, ադրբեջան, պարգև սրբազան (արցախի թեմի առաջնորդ), տեսանյութ, տեսանյութեր, видео
արցախ, ադրբեջան, պարգև սրբազան (արցախի թեմի առաջնորդ), տեսանյութ, տեսանյութեր, видео
Արքեպիսկոպոսը հիշեցրել է, որ ունենք մեծ ներուժ և կարող ենք կասեցնել այս ամենը, քանի որ սա ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհի համար է. մշակույթն ամբողջ աշխարհին է պատկանում։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Լռությունը հանցագործություն և մեղսագործություն է։ Այս հայտարարությունն արել է Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը` տեսաուղերձով դիմելով Համաշխարհային եկեղեցիների խորհրդին, Հռոմի պապին, սենատորներին, ՅՈւՆԵՍԿՕ–ին։ https://www.youtube.com/watch?v=_GkcPCzRRUM
«7–8 օր առաջ Ստեփանակերտում ազերիները քանդեցին Սուրբ Հակոբ եկեղեցին։ Քար լռության պատճառով մեկ շաբաթ անց քանդեցին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր հովանու մայր տաճարը։ Հասկացանք` պաշտոնական Հայաստանը լռեց, սակայն ես դիմում եմ ողջ հայությանը և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում, դիմում եմ բոլոր` թե՛ ներսի, թե՛ դրսի կուսակցություններին, միություններին, կազմակերպություններին` բարձրացնել իրենց ձայնն այն մասին, թե մշակութային ինչ ցեղասպանություն է կատարվում Արցախում, որն ի վերջո բերում է նաև ֆիզիկական ցեղասպանության»,– ընդգծել է արքեպիսկոպոսը։
Նա նշել է, որ այս մասին արդեն գրավոր դիմել է ԱՄՆ սենատորներին, կոնգրեսմեններին, ՅՈւՆԵՍԿՕ–ին, Համաշխարհային եկեղեցական խորհրդին, Հռոմի պապին։
«Սակայն ես միայն մեկ ձայն եմ, մինչդեռ բոլորը պետք է դիմեն իրենց տեղական իշխանություններին, և բոլորով պետք է համաշխարհային աղմուկ բարձրացնենք։ Մի օր պետք է կանգ առնի այս ջարդը, մենք չպետք է լռենք, լռելու ժամանակ չկա։ Չեզոքությունն էլ է մեղք, որն ավելի մեծ մեղք է բերելու»,– հայտարարել է Պարգև սրբազանը։
Նա ընդգծել է` մենք ունենք մեծ ներուժ և կարող ենք կասեցնել այս ամենը, քանի որ սա ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհի համար է. մշակույթն ամբողջ աշխարհին է պատկանում։