Հիշում ենք, համերաշխություն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխիայի դեսպան

Քաղաքականություն

24.04.2026 | 12:43

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության  զոհերի հիշատակին։

«Ես այցելեցի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Մենք հիշում ենք, համերաշխություն ենք հայտնում հայ ժողովրդին և վերահաստատում մեր նվիրվածությունը մարդկային արժանապատվությանը։ Ինչպես գրել է Կարել Հանսան՝ «Ես տեսա տառապող մարդկանց անվերջ քարավաններ…»»,- գրել է դեսպանը X-ի իր միկրոբլգում։

Դեսպանը մեջբերել է չեխ ճանապարհորդ և մարդասեր Կարել Հանսայի «Արևելքի սարսափները» գրքից, որտեղ հեղինակը վկայում է հայ ժողովրդի տառապանքների մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment