https://arm.sputniknews.ru/20260424/hin-turqakan-tez-e-maruqjany-ceghaspanutjan-masin-hh-ishkhanutjan-dirqvorvoshman-masin-101358693.html
Հին թուրքական թեզ է․ Մարուքյանը՝ Ցեղասպանության մասին ՀՀ իշխանության դիրքորոշման մասին
Հին թուրքական թեզ է․ Մարուքյանը՝ Ցեղասպանության մասին ՀՀ իշխանության դիրքորոշման մասին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հայոց ցեղասպանության հանգամանքներն այսօր քննելը, զոհվածների անուն-ազգանունները, ինչպես նաև դեպքերի հանգամանքները պարզելը հին… 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T12:42+0400
2026-04-24T12:42+0400
2026-04-24T12:42+0400
էդմոն մարուքյան
հայոց ցեղասպանություն
ցեղասպանություն
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52654370_0:0:1600:901_1920x0_80_0_0_e8d1621889a0457462c4047f7fdccb3d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հայոց ցեղասպանության հանգամանքներն այսօր քննելը, զոհվածների անուն-ազգանունները, ինչպես նաև դեպքերի հանգամանքները պարզելը հին թուրքական թեզ է։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից Եղեռնի զոհերի անունները ճշտելու և արձանագրելու թեզին։Նշենք, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դեռ 2024 թվականին հայտարարել էր, որ անհրաժեշտ է ճշտել և արձանագրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները։ Նա նշել էր, թե դա հաջողվել է հրեաներին, նույնն էլ պետք է անի Հայաստանը։ Քոչարյանը նման առաջարկ էր արել՝ պնդելով, թե այս բացը պետք է լրացնել, այլապես Թուրքիան կշարունակի պնդել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել։Նա նաև ընդգծեց՝ գիտական, իրավական ու պատմական նորմերով հաստատված է, որ Հայոց ցեղասպանություն եղել է։
թուրքիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52654370_118:0:1541:1067_1920x0_80_0_0_d936a3624d1bfa000dc9345058d54e39.jpg.webp
էդմոն մարուքյան, հայոց ցեղասպանություն, ցեղասպանություն, թուրքիա
էդմոն մարուքյան, հայոց ցեղասպանություն, ցեղասպանություն, թուրքիա
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հայոց ցեղասպանության հանգամանքներն այսօր քննելը, զոհվածների անուն-ազգանունները, ինչպես նաև դեպքերի հանգամանքները պարզելը հին թուրքական թեզ է։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից Եղեռնի զոհերի անունները ճշտելու և արձանագրելու թեզին։
Նշենք, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դեռ 2024 թվականին հայտարարել էր, որ անհրաժեշտ է ճշտել և արձանագրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները։ Նա նշել էր, թե դա հաջողվել է հրեաներին, նույնն էլ պետք է անի Հայաստանը։ Քոչարյանը նման առաջարկ էր արել՝ պնդելով, թե այս բացը պետք է լրացնել, այլապես Թուրքիան կշարունակի պնդել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել։
«Առաջարկում են քննչական գործողություններ իրականացնել։ Գնալ Դեր Զորի անապատ կամ Ցեղասպանության այլ վայրեր և այնտեղ փնտրել մարդկանց անուն-ազգանունները, մանրամասները պարզել։ Դա հին թուրքական թեզ է, երբ պնդում են, թե 1,5 մլն զոհ չի եղել ու պետք է հանձնաժողով ստեղծել, քննարկել։ Այս թեզը հենց իրենք են մտցրել քննարկման դաշտ։ ՀՀ-ում գործում է թուրք-ադրբեջանական փափուկ ուժ։ Սա նշանակում է, որ ոչ թե պատերազմով, այլ փափուկ ուժով մարդկանց մտքերը և պատկերացումները փոխել»,- ասաց Մարուքյանը։
Նա նաև ընդգծեց՝ գիտական, իրավական ու պատմական նորմերով հաստատված է, որ Հայոց ցեղասպանություն եղել է։