https://arm.sputniknews.ru/20260424/garegin-bn-tsitsernakaberdum-aghvotq-bardzracrec-ceghaspanutjan-anmegh-nahatakneri-hishatakin-101350723.html
Գարեգին Բ–ն Ծիծեռնակաբերդում աղոթք բարձրացրեց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին
Գարեգին Բ–ն Ծիծեռնակաբերդում աղոթք բարձրացրեց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին
Sputnik Արմենիա
Ծիծեռնակաբերդ է բերվել նաև Սրբոց նահատակաց մասունքարանը։ 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T11:00+0400
2026-04-24T11:00+0400
2026-04-24T11:00+0400
ծիծեռնակաբերդ
հայոց ցեղասպանություն
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101349469_0:0:1500:844_1920x0_80_0_0_4d73598dfba483ebf84fb95e9d4966d5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Նաթան սրբազանի և բարձրաստիճան այլ հոգևորականների, Մայր աթոռ միաբանների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Անմար կրակի մոտ աղոթք է բարձրացրել 1915 թ. Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին։Ծիծեռնակաբերդ է բերվել նաև Սրբոց նահատակաց մասունքարանը։Անմար կրակի մոտ կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։Ամենայն հայոց կաթողիկոսը չպատասխանեց լրագրողների հարցերին.Նշենք, որ այսօր նաև Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում կմատուցվի պատարագ, որի ավարտին Աղոթքի և ուխտի խաչքարի առջև կկատարվի սուրբ նահատակների բարեխոսական կարգ։Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
ծիծեռնակաբերդ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101349469_164:0:1497:1000_1920x0_80_0_0_f06bb1ce3795478a3b5a083ca999f232.jpg.webp
ծիծեռնակաբերդ, հայոց ցեղասպանություն, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
ծիծեռնակաբերդ, հայոց ցեղասպանություն, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Ծիծեռնակաբերդ է բերվել նաև Սրբոց նահատակաց մասունքարանը։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Նաթան սրբազանի և բարձրաստիճան այլ հոգևորականների, Մայր աթոռ միաբանների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Անմար կրակի մոտ աղոթք է բարձրացրել 1915 թ. Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին։
Ծիծեռնակաբերդ է բերվել նաև Սրբոց նահատակաց մասունքարանը։
Անմար կրակի մոտ կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։
Ամենայն հայոց կաթողիկոսը չպատասխանեց լրագրողների հարցերին.
«Ես այլ առիթներով ասել եմ ու նորից կրկնում եմ` մի խաթարեք օրվա խորհուրդը»։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։