Ադրբեջանի տարածքով այսօր հացահատիկ կուղարկվի Հայաստան

Ադրբեջանի  տարածքով այսօր հացահատիկ կուղարկվի Հայաստան։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝  հացահատիկով հինգ վագոն կմեկնի Բաքվի ծայրամասում գտնվող Բիլաջարի կայարանից։ Այնուհետև գնացքը կշարժվի Բոյուկ-Քյասիկ կայարանով դեպի Վրաստան, որտեղից էլ կուղևորվի Հայաստան։ Նշենք, որ օրերս Ադրբեջանից Հայաստան դիզվառելիք էր ուղարկվել։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի   https://factor.am/1008897.html

Leave a comment