Այսօր շուրջ 7 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

Այսօր 7–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում


ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 7–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 2-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու 30-69/1 շենքերի ջրամատակարարումը:


«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։


Leave a comment