https://arm.sputniknews.ru/20260424/varujt-chunenq-hakakvorupcivon-kvomitei-pety-im-qajly-himnadrami-khakhtumneri-masin-101342336.html
Վարույթ չունենք․ Հակակոռուպցիոն կոմիտեի պետը՝ «Իմ քայլը» հիմնադրամի խախտումների մասին
Վարույթ չունենք․ Հակակոռուպցիոն կոմիտեի պետը՝ «Իմ քայլը» հիմնադրամի խախտումների մասին
Sputnik Արմենիա
«Անկախ դիտորդ» դաշինքը հայտնել է, որ ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ։ 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T09:59+0400
2026-04-24T09:59+0400
2026-04-24T09:59+0400
հակակոռուպցիոն կոմիտե
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
‹‹իմ քայլը›› հիմնադրամ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/02/90874503_0:0:1200:676_1920x0_80_0_0_47606aee674b176c55222a37b48a0cb8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. «Իմ քայլը» հիմնադրամում հնարավոր խախտումների վերաբերյալ քրեական վարույթ Հակակոռուպցիոն կոմիտեում չկա։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանն ապրիլի 23-ին գրել էր, որ «Անկախ դիտորդ» դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ և դիմել Վարչական դատարան՝ պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին:Հիշեցնենք, որ դաշինքը որպես ՔՊ-ի քարոզչական միջոցառում է դիտարկում ապրիլի 19-ին Գյումրիի և 23-ին Երևանի համերգները. դրանց ծախսը պետք է կատարվեր «Կուսակցությունների մասին» օրենքին համապատասխան։ Այնինչ, այդ համերգների ֆինանսավորումը չի տեղավորվում այդ օրենքի սահմանափակումների մեջ։ Նրանք դիմում են ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` նշվածին իրավական գնահատական տալու պահանջով։«Անկախ դիտորդը» համարում է, որ ապրիլի 23-ի ջահերով երթը ևս հանդիսանում է ՀՅԴ-ի («Հայաստան» դաշինքի) կուսակցության միջոցառում, և դրա ֆինանսավորումը ևս պետք է համապատասխանի կուսակցությունների օրենսդրության կարգավորումներին։ Այս մասով ևս փաստերն են ուսումնասիրում, որ, միգուցե, դիմեն ԿԿՀ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/02/90874503_0:0:1200:900_1920x0_80_0_0_8fe60d64291014fb0d7a400eeef06bf2.jpg.webp
հակակոռուպցիոն կոմիտե, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), ‹‹իմ քայլը›› հիմնադրամ
հակակոռուպցիոն կոմիտե, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), ‹‹իմ քայլը›› հիմնադրամ
«Անկախ դիտորդ» դաշինքը հայտնել է, որ ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. «Իմ քայլը» հիմնադրամում հնարավոր խախտումների վերաբերյալ քրեական վարույթ Հակակոռուպցիոն կոմիտեում չկա։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանն ապրիլի 23-ին գրել էր, որ «Անկախ դիտորդ» դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ և դիմել Վարչական դատարան՝ պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին:
«Մենք ունենք գործեր, որոնք իրացվում են, հրապարակվում են։ Ձեր նշած դեպքով մենք քրեական վարույթ չունենք»,- ասաց Նահապետյանը։
Հիշեցնենք, որ դաշինքը որպես ՔՊ-ի քարոզչական միջոցառում է դիտարկում ապրիլի 19-ին Գյումրիի և 23-ին Երևանի համերգները. դրանց ծախսը պետք է կատարվեր «Կուսակցությունների մասին» օրենքին համապատասխան։ Այնինչ, այդ համերգների ֆինանսավորումը չի տեղավորվում այդ օրենքի սահմանափակումների մեջ։ Նրանք դիմում են ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` նշվածին իրավական գնահատական տալու պահանջով։
«Անկախ դիտորդը» համարում է, որ ապրիլի 23-ի ջահերով երթը ևս հանդիսանում է ՀՅԴ-ի («Հայաստան» դաշինքի) կուսակցության միջոցառում, և դրա ֆինանսավորումը ևս պետք է համապատասխանի կուսակցությունների օրենսդրության կարգավորումներին։ Այս մասով ևս փաստերն են ուսումնասիրում, որ, միգուցե, դիմեն ԿԿՀ։