Դավիթ Խուդաթյանը և Տիգրան Ավինյանը հետևել են Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործընկերների հետ հետևել են Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին:


 


Ծրագիրն իրականացվում է  ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ 11.4կմ ընդհանուր երկարությամբ։


 


 


Միջին նորոգման շրջանակում հեռացվել է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը, տեղադրվում է նոր ծածկ։ 


 


Գործընթացը նախատեսվում է ավարտել առաջիկա շաբաթվա ընթացքում։


 

Դիտումների քանակ4

Leave a comment