Քրիստոսի արձանի ոչնչացման ֆոնին Իսրայելը քրիստոնյաների հարցերով հատուկ բանագնաց է նշանակել

https://arm.sputniknews.ru/20260423/qristvosi-ardzani-vochnchacman-fvonin-israjely-qristvonjaneri-harcervov-hatuk-banagnac-e-nshanakel-101319886.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101317516_161:0:1361:900_1920x0_80_0_0_a95790b92dad197221b3642387131ca9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իսրայել, հիսուս քրիստոս, քրիստոնյա, լիբանան

իսրայել, հիսուս քրիստոս, քրիստոնյա, լիբանան

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Արաբա-հայկական ծագմամբ իսրայելցի դիվանագետ Ջորջ Դիկը, ով 2018-2025 թվականներին զբաղեցրել է Ադրբեջանում դեսպանի պաշտոնը, նշանակվել է քրիստոնեական աշխարհի հետ կապերի հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում: Այս մասին հայտնում է «The Times of Israel» թերթը՝ վկայակոչելով Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարին:

Հատուկ բանագնացը պետք է ամրապնդի հարաբերություններն արտերկրի քրիստոնեական համայնքների հետ։

Դիկը Իսրայելի դեսպանի պաշտոնը զբաղեցրած առաջին քրիստոնյան է։ Նա ծագումով Յաֆֆո քաղաքի արաբա-քրիստոնեական համայնքից է։

«Իսրայելը մեծ նշանակություն է տալիս քրիստոնեական աշխարհի հետ հարաբերություններին և հույս ունի, որ նոր նշանակումը կօգնի ամրապնդել դրանք»,- ասել է նախարարը, որի խոսքը մեջբերել է թերթը։

Հիշեցնենք, որ այս նշանակումը տեղի է ունենում մի շարք միջադեպերի ֆոնին, որոնք միջազգային քննադատություն են առաջացրել և բարդացրել քրիստոնեական համայնքների հետ երկխոսությունը: Առավել ցայտունը Լիբանանի հարավում տեղի ունեցած դեպքն է, երբ իսրայելական զինծառայողը ոչնչացրել է Հիսուս Քրիստոսի արձանը, ինչը դատապարտվել է ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Լուսանկարը, որում երևում է, թե ինչպես է իսրայելցի զինվորը Լիբանանի հարավային մասում մուրճով հարվածում Հիսուս Քրիստոսի արձանին, տարածվել էր սոցցանցերում:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ «ապշած է և վշտացած»: Երկրի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը միջադեպի համար ներողություն էր խնդրել յուրաքանչյուր քրիստոնյայից, ում զգացմունքները վիրավորվել են:

Ռոսսինգի կենտրոնի տվյալներով՝ 2024 թվականին գրանցվել են քրիստոնյաների դեմ ուղղված հարյուրից ավելի միջադեպեր, այդ թվում՝ բռնության և վանդալիզմի գործողություններ: Այս ֆոնին նոր նշանակումը դիտարկվում է որպես դիվանագիտական քայլ՝ ուղղված լարվածության նվազեցմանը և վստահության վերականգնմանը:

Leave a comment