Պետք է մի կողմ դնել ներկուսակցական խժդժությունները և դեմ քվեարկել Փաշինյանին. Շարմազանով

https://arm.sputniknews.ru/20260423/petq-e-mi-kvoghm-dnel-nerkusakcakan-khzhdzhutjunnery-ev-dem-qvearkel-pashinjanin-sharmazanvov-101318887.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/11/95930302_0:0:1600:1200_1920x0_80_0_0_a46b472afc2428351cb8b237a1b0365a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

էդուարդ շարմազանով, ջահերով երթ, ընտրություններ, հայոց ցեղասպանություն

էդուարդ շարմազանով, ջահերով երթ, ընտրություններ, հայոց ցեղասպանություն

Բաժանորդագրվել

Ըստ ՀՀԿ–ականի, այսօր դրված է Հայաստանի լինելիությունը կամ վիլայեթացման հարցը։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլ — Sputnik. Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ընդդիմությանը կոչ է անում մի կողմ դնել ներկուսակցական խժդժությունները և մի մարդու նման դեմ քվեարկել կառավարության շենքում նստած անձնավորությանը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին- խմբ.)։ Այս մասին նա այսօր հայտարարեց Հանրապետության հրապարակում Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում։

«Կուսակցությունը հայրենիքից կարևոր չէ, աթոռը, մանդատը ու պաշտոնը հայրենիքից կարևոր չեն։ Անհրաժեշտ է և հնարավոր է սեփական «ես»–ը ստորադասել համազգային շահերին»,– ասաց նա։

ՀՀԿ գործադիր մարմնի անդամը մեղադրում է իշխանություններին Հայոց ցեղասպանության ուրացման ու Արցախը մոռանալու մեջ՝ այսպիսով ջուր լցնելով Հայաստանի` Արևմտյան Ադրբեջան դառնալուն։

«Դրված է Հայաստանի լինելիության կամ վիլայեթացման հարցը։ Հետևաբար ում համար թանկ է Եռաբլուրը, Ծիծեռնակաբերդը, պետք է մոռանան «ես»–ը` հանուն ՀՀ շահի, որովհետև եթե սա վերընտրվեց, մենք վեր ենք ածվելու Հրանտ Մաթևոսյանի ասած` «առանց հիշողության անասունի»»,– ասաց Շարմազանովը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էին, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ:

Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի առաջին ցեղասպանություն ճանաչված Հայոց ցեղասպանությունը ամեն տարի հիշվում է ապրիլի 24-ին: Թուրքիան ավանդաբար հերքում է ավելի քան 1,5 միլիոն հայերի զանգվածային ոչնչացման փաստը։ Սակայն այն ճանաչված է բազմաթիվ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից։ Առաջինը 1965 թվականին դա արեց Ուրուգվայը։ Ավելի ուշ նրան միացան Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը և տասնյակ այլ երկրներ, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Leave a comment