Նորաստեղծ, ընդդիմադիր ուժերի հետ ենք համագործակցելու. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

23.04.2026 | 20:12

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է ինքնուրույն և ակնկալում է հավաքել ավելի քան 30 տոկոս ձայն։ Այս մասին ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության հիմնադիր և վարչապետի թեկնածու Արտակ Սարգսյանը։

Հարցին, թե որտեղից է նման վստահությունը, նա պատասխանեց՝ «ժողովրդից»՝ հղում անելով ինչպես իրենց, այնպես էլ այլ սոցհարցումների արդյունքներ։

Խոսելով հնարավոր հետընտրական համագործակցությունից՝ կուսակցության հիմնադիրը նշեց, որ չեն համագործակցելու գործող իշխանության, և խորհրդարանական ընդդիմության հետ։ Սարգսյանի խոսքով՝ չեն դիտարկում համագործակցություն նաև առանձին քաղաքական ուժերի, այդ թվում՝ ԲՀԿ-ի և «Ուժեղ Հայաստանի» հետ՝ ընդգծելով, որ վերջիններիս չեն համարում իրական ընդդիմություն։

«Կտեսնենք, թե ինչ նորաստեղծ ուժեր են մասնակցում, և եթե իսկապես ընդդիմադիր լինեն, նրանց հետ կհամագործակցենք»,- ասաց «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment