Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը զրո ստացավ

Եվրոպայի փոխչեմպիոն, Մ20 Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Աննա Ամրոյանը զրո ստացավ Բաթումիում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:


Կանանց 77 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչը պոկում վարժությունում ձախողեց բոլոր երեք մոտեցումները չկարողանալով բարձրացնել 102 կգ, ապա 104 կգ-ը:

Այս քաշում մեդալի համար պայքարում է նաեւ Ալինա Սուքիասյանը: Պոկում վարժության առաջին մոտեցմամբ Սուքիասյանը բարձրացրել է 96 կգ: Երկրորդ մոտեցմամբ էլ հաջողությամբ պոկեց 100 կգ: Երրորդ մոտեցումը ձախողեց, որի համար պատվիրված էր 103 կգ:

Ընդմիջում է: 

Leave a comment