ՊԵԿ նախագահը և դեսպան Քոուլը քննարկել են ՄԹ կողմից ՊԵԿ առաջնահերթությունների իրականացմանն ուղղված հնարավոր տեխնիկական աջակցության շրջանակները


ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը այսօր Պետական եկամուտների կոմիտեում հյուրընկալել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ նախագահի Ֆեյսբուքի էջից:


 


«Հանդիպմանն ընդգծել եմ հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացում երկկողմ շարունակական համագործակցության կարևորությունը։ Այդ համագործակցությունը կարևոր դեր ունի համակարգերի արդիականացման, ինչպես նաև ավելի թափանցիկ և արդար հարկային ու մաքսային վարչարարության ապահովման գործում։


 


Անդրադարձ ենք կատարել Մաքսային վարչարարության զարգացման երկրորդ (CAD-2) ծրագրի շրջանակում իրականացվող մի շարք ուղղությունների։


 


Զրույցի ընթացքում քննարկել ենք նաև Միացյալ Թագավորության կողմից ՊԵԿ առաջնահերթությունների իրականացմանն ուղղված հնարավոր տեխնիկական աջակցության շրջանակները»,- նշված է գրառման մեջ։


 

Leave a comment