Ղազախստանը մտադիր է ուրան մատակարարել Ֆրանսիա


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ֆրանսիական Electricité de France ընկերության ղեկավարի հետ քննարկել է ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը:


Տոկաևը վերահաստատել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ EDF-ի հետ Ղազախստանի բաց և փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը: Հանդիպմանը քննարկվել են նաև ուրանի մատակարարման ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:


2026 թվականի մարտին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր ռուսական ուրանից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին։ Այլընտրանքային մատակարարների թվում նա նշել է Ուզբեկստանը, Ղազախստանը, Մոնղոլիան, Կանադան և Ավստրալիան։ 

Դիտումների քանակ3

Leave a comment