Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին ոտքի 3 վիրահատություն է տարել և կարող է պրոթեզավորման կարիք ունենալ։
Ինչպես գրում է NYT-ը, նա ապաքինվում է ձեռքի վիրահատությունից հետո, մինչդեռ դեմքի շրջանում ծանր այրվածքները դժվարացնում են նրա խոսելը։ Պլաստիկ վիրահատություն է սպասվում։
Մոջթաբա Խամենեին վիրավորել է մարտի 7-ին՝ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման առաջին օրը։ Այդ օրը մահացել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։
Նոր գերագույն առաջնորդի ընտրության մասին Իրանը հայտարարել է մարտի 8-ին։
56-ամյա Մոջթաբա Խամենեին նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի երկրորդ որդին է։