https://arm.sputniknews.ru/20260423/majr-atvory-khstvoren-datapartum-e-arcakhi-hvogevvor-zharangutjan-hetevvoghakan-vochnchacumy-101311579.html
Մայր աթոռը խստորեն դատապարտում է Արցախի հոգևոր ժառանգության հետևողական ոչնչացումը
Մայր աթոռը խստորեն դատապարտում է Արցախի հոգևոր ժառանգության հետևողական ոչնչացումը
Sputnik Արմենիա
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին և Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարը։ 23.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-23T18:12+0400
2026-04-23T18:12+0400
2026-04-23T18:12+0400
արցախ
եկեղեցի
հայ առաքելական եկեղեցի
մայր աթոռ սուրբ էջմիածին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/02/95362724_0:8:1501:852_1920x0_80_0_0_d6aaf649d8421426d4e4f022f430eab8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Մայր աթոռ սուրբ Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին, հարակի խաչքարերն ու կոթողները, ինչպես նաև Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացումը։Այդ մասին նշված է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։Նշվում է, որ ադրբեջանական կողմը դրանք որակել է որպես անօրինական և ապամոնտաժման ենթակա կառույցներ։Մայր աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին և իշխանության ներկայացուցիչներին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության համակարգված յուրացումն ու ոչնչացումը։Մայր աթոռից նաև տարածաշրջանում շահագրգիռ բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին կոչ են անում միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու մշակութային ոճրագործություններն Արցախում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/02/95362724_0:0:1501:1125_1920x0_80_0_0_752e3c9b789d9c7585c5fc2176e0e74f.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, մայր աթոռ սուրբ էջմիածին
արցախ, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, մայր աթոռ սուրբ էջմիածին
Բաժանորդագրվել
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին և Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարը։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Մայր աթոռ սուրբ Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին, հարակի խաչքարերն ու կոթողները, ինչպես նաև Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացումը։
Նշվում է, որ ադրբեջանական կողմը դրանք որակել է որպես անօրինական և ապամոնտաժման ենթակա կառույցներ։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող՝ Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը՝ նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից։ Պետական մակարդակով իրագործվող այս վանդալիզմը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել, որով և կասկածելի են դառնում Հայաստանի հետ կայուն ու երկարատև խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները»,- ասված է հաղորդագրությունում։
Մայր աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին և իշխանության ներկայացուցիչներին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության համակարգված յուրացումն ու ոչնչացումը։
Մայր աթոռից նաև տարածաշրջանում շահագրգիռ բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին կոչ են անում միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու մշակութային ոճրագործություններն Արցախում։