Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ առաջադրման հայտ ներկայացրեց «Հայաստան» դաշինքը։ Դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված է 213 անձ՝ 72 կին, 141 տղամարդ։ Ցուցակը ԿԸՀ ներկայացնելուց հետո դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենք ընտրություններին մասնակցում են հաղթելու ակնկալիքով։
«Մենք մտադիր ենք ընդդիմադիր դաշտի համախմբումով ունենալ մեծամասնություն և հասարակությունն այդ վստահությունը ներշնչում է մեզ։ Մեր շփումները, այդ ընթացքում մեր գործունեությունը, մարդկանց հետ աշխատանքը տալիս է վստահություն, որ այս ընտրություններով փոփոխվելու է իշխանությունը, և ընդդիմադիր դաշտը պետք է այս խնդիրն իր առաջ ունենալով՝ գնա համագործակցության հետընտրական շրջափուլում»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։