Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա տնտեսական ներուժը


 


ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 2-ին ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ենթակառուցվածքների գծով տարածաշրջանային տնօրեն Չարլզ Կորմիերի գլխավորած պատվիրակությանը։ 


 


Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։


 


Հանդիպման ընթացքում քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա տնտեսական ներուժը։ Նախարար Պապոյանը կարևորել է Համաշխարհային բանկի դերը տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանող ծրագրերի իրականացման գործում։


 


Քննարկվել է նաև 2026 թվականին նախատեսվող «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին Համաշխարհային բանկի մասնակցության կարևորությունը։ Նախարարը հրավիրել է Չարլզ Կորմիերին մասնակցելու գագաթնաժողովին և խնդրել հրավերը փոխանցել նաև Համաշխարհային բանկի նախագահին։


 


Անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացում» (TRIP) ծրագրին, որը միտված է տեղական համայնքների զարգացմանը և Հայաստանի դիրքերի ամրապնդմանը՝ որպես գրավիչ և մրցունակ զբոսաշրջային ուղղություն։


 


Կողմերը կարևորել են համատեղ աշխատանքի և արդյունավետ համագործակցության շարունակականությունը՝ ձեռք բերելով փոխըմբռնում հետագա քայլերի շուրջ։


 


էկոնոմիմայի նախարարություն


 


 


Leave a comment