Կառավարությունը հաստատեց մթնոլորտային օդի պետական մոնիթորինգի իրականացման, տվյալների հավաքման և տրամադրման կարգը

Սուն թվականի դեկտեմբերի 25-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց Մթնոլորտային օդի պետական մոնիտորինգի իրականացման, ստացված տվյալների հավաքման, վերլուծության, գնահատման և տեղեկատվության տրամադրման կարգը։

Ըստ ՀՀ կառավարության որոշման նախագծի՝ ներկայիս գործող ընթացակարգերում բացակայում է մթնոլորտային օդի որակի գնահատումն մարդու առողջության, ընդհանուր բնակչության, զգայուն բնակչությանը և խոցելի խմբերին առաջարկվող ձեռնարկվելիք նախազգուշական և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ։

Հանրությունն իրազեկված չէ մթնոլորտային օդի աղտոտվածության դեպքում նախազգուշական և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ, իրազեկված չէ, թե մթնոլորտային օդի աղտոտվածության որ մակարդակն ըստ օդի որակի ինդեքսի ինչ վնաս կարող է հասցնել մարդու առողջությանը։

Իրավականորեն կարգավորված չէ մթնոլորտային օդի աղտոտվածության գերնորմավորման դեպքում պետական գերատեսչությունների դերը հանրության իրազեկման շրջանակներում։

Նախագծով նախատեսվում է սահմանել․  

  • Մթնոլորտային օդի որակի մոնիտորինգի իրականացման ընթացակարգը
  • Ստացված տվյալների հավաքման, վերլուծության և գնահատման ընթացակարգերը
  • Վերլուծության և գնահատման արդյունքում ստացված տեղեկատվության հանրայնացման, հրապարակման և հանրությանը տրամադրման ընթացակարգերը
  • Մթնոլորտային օդի որակի պետական մոնիտորինգ իրականացնում է միայն Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը և մթնոլորտային օդի որակի տվյալներ կարող է տրամադրել միայն ՊՈԱԿ-ը
  • Օդի որակի ինդեքսի մասին դրույթ, ինչի շնորհիվ հասանելի և տեսանելի կդարձնի  հանրությանը, զգայուն բնակչությանը և խոցելի խմբերի համար  մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տեղեկատվությունը, մթնոլորտային օդի  աղտոտվածության դեպքում հանրությանը, զգայուն բնակչությանը և խոցելի խմբերի համար  հնարավոր նախանշանների և առաջարկվող կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ
  • Մթնոլորտային օդի  աղտոտվածության դեպքում տեղեկացման և զգուշացման շեմերի գերազանցման դեպքում՝ պետական գերատեսչությունների կողմից ձեռնարկվելիք քայլերի և հանրությանը, զգայուն բնակչությանը և խոցելի խմբերի համար  հնարավոր նախանշանների և առաջարկվող կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ։

Նախագծով ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2028 թվականի հունվարի 1-ը:

Միաժամանակ, հավանություն է տրվել ՀՀ և Ճապոնիայի միջև «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի համաձայնագիրը հաստատելու վերաբերյալ նախագահի հրամանագրի նախագծի մասին կառավարության որոշման նախագծին։ 
Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ կառավարությանը տրամադրել 250.0 միլիոն ճապոնական յեն դրամաշնորհ (շուրջ 1.6 մլն ԱՄՆ դոլար)՝ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի օդի որակի մոնիտորինգի կայանների համար սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։ 
Դրամաշնորհի շրջանակում նախատեսվում է արդիականացնել դիտացանցի 3 դիտակայան՝ ժամանակակից ավտոմատ չափում ապահովող (ճապոնական Horiba) սարքավորումներով։

Դեկտեմբեր 29, 2025 at 16:34

Leave a comment